«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ալիևի ու Փաշինյանի փաստաբան Լիպարիտյանը

Ալիևի ու Փաշինյանի փաստաբան Լիպարիտյանը
12.05.2023 | 22:29

Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1-ի տաղավարից։

Հանրային հեռուստաընկերություն կոչվածում հյուրընկալվել էր տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, ով փրփուրը բերանին համոզում էր, որ Թուրքիան մեր հանդեպ լավ է տրամադրված, և որ Ադրբեջանի սիրտը շահելու համար պետք է ընդունել, որ Արցախն ադրբեջանական է՝ այն հույսով, որ Ալիևը կբաշխի մեզ 29.800-ը։

Լիպարիտյանը նաև տեղեկատվական դիվերսիա և հոգեբանական ահաբեկչություն էր կիրառում՝ հայտարարելով, որ եթե հիմա թուղթ չստորագրենք ու Ալիևի ուզածը չտանք, ապա կլինեն նոր պատերազմ ու նոր կորուստներ։

Լիպարիտյանը հանրության դյուրահավատ հատվածին փորձում էր համոզել, թե, իբր, թուղթ ստորագրելը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար։ Թե ինչպես պետք է դա զսպի, Լիպարիտյանը, իհրակե, չի ասում, բայց ամեն դեպքում «հիմնավորում» է, որ ճիշտն Ալիևի պահանջները բավարարելն է։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պետք է լինի 120 հազար արցախցու հետ։

Լիպարիտյանն այնպես էր քարոզում Ադրբեջանի օգտին, որ նույնիսկ քիրվայական գծի կողմնակից լրագրողն էր ընդվզում ու սրտնեղած եզրակացնում, որ Լիպարիտյանը հանձնվել է քարոզում։ Վերջինս, սակայն, չի ուզում «հանձնվել» բառի տակ մտնել, թեև ամբողջությամբ դա է քարոզում։

Եվ այս ամենը Փաշինյանի Բրյուսել մեկնելուց առաջ ու Սոթքի կրակոցներից հետո։ Երեկ, փաստորեն, ներսից ոչ պակաս էին կրակում մեր երկրի դեմ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ